Ծովինարում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են լուսավորության արտաքին ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու  համայնքապետարանի աշխատակազմից, Ծովինարի լուսավորության արտաքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 262 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  

Ծրագրով նախատեսված է լուսավորության արտաքին ցանցի կառուցում Ծովինարի 2-րդ և 3-րդ թաղամասերի մի շարք փողոցներում, 3040 մետր ընդհանուր երկարությամբ, ԼԵԴ համակարգով աշխատող 118 լուսատուների տեղադրմամբ։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և նոյեմբերի 21-ի դրությամբ իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Շինարարությունը նախատեսված է ավարտի հասցնել այս տարվա ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Առսարքտեխ» և «Շին Կոմպլեքս» ՍՊԸ-ները։ 

Հայերեն

Հունիսի 18-20-ը Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա