Ռուսաստան

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» («Ռամենսկոյե») և «Շերեմետևո» օդանավակայանները կրկին դադարեցրել են չվերթերի ընդունումն ու ճանապարհումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին նախազգուշացրել է «Ռոսավիացիա»-ն։

Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս գիշեր ավելի վաղ մի քանի անգամ բոլոր չորս օդանավակայանները միաժամանակ չեն սպասարկել չվերթերը։ Օդանավակայանները սահմանափակումներով են աշխատում Մոսկվայի վրա անօդաչու թռչող սարքերի զանգվածային գրոհի ֆոնին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում