Իրան

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

1 րոպեի ընթերցում

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ անարդար կլինի պահանջել, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա, քանի որ մյուս երկրներն ունեն նման զենք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հունիսի 18-ին Փարիզի Օռլի օդանավակայանում լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։

«Եթե մյուս երկրներն ունեն դրանք (խմբ.՝ բալիստիկ հրթիռներ), ապա փոքր-ինչ անարդար կլինի, եթե Իրանը դրանք չունենա», - նշել է նա:

Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ բանակցություններն առաջին հերթին վերաբերում են ոչ թե բալիստիկ հրթիռներին, այլ Թեհրանի միջուկային ծրագրին:

«Եթե Սաուդյան Արաբիան և Կատարն ունեն ինչ-որ քանակության (բալիստիկ հրթիռներ), ապա ես կասեի, որ դրանց  առկայությունը (Իրանում) հարաբերական ​​համամասնությամբ նորմալ է», - հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում