Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Վաղ առավոտից Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ներգրավված են փրկարար ծառայության՝ 125, ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
Հունիսի 15-ին ժամը 17։05-ին 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ Երեխաները քույրեր են։
Հունիսի 17-ին ժամը 09:30-ի սահմաններում Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել էր քույրերից մեկի՝ 2018 թվականին ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։