Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

1 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից  ընտրակաշառք բաժանելու դեպք

Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակում որպես պատասխանատու նշանակված անձինք, հիշյալ կուսակցության համակիրների և նրանց հետ համագործակցող մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ընտրողներին խոստացել, ինչպես նաև տվել են ընտրակաշառք:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հրապարակվել են նաև ձայնագրություններ։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում