Սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելու համար Գավառ համայնքին շնորհակալագիր է տրվել

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման  28-րդ տարեդարձին նվիրված արարողության ժամանակ Գավառ համայնքին շնորհվել է շնորհակալագիր՝ սեփական եկամուտների հավաքագրման բարձր ցուցանիշ ապահովելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, շնորհակալագիրը համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանին հանձնել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Գավառի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Տիգրան Բրսիկյանի տեղեկացմամբ՝ 2023 թվականին Գավառ համայնքի սեփական եկամուտները հավաքագրվել են 105,5 տոկոսով, իսկ 2024 թվականի 10 ամսվա կտրվածքով՝ շուրջ 87,5 տոկոսով։ «Կան բոլոր նախադրյալները՝ մինչև տարվա ավարտ տեղական բյուջեի սեփական եկամուտներն ամբողջությամբ հավաքագրելու, նախորդ տարվա բարձր արդյունքները պահպանելու համար, ինչը մեզ հնարավորություն կտա սոցիալ-տնտեսական ու կենսական նշանակության բազմաթիվ նոր ծրագրեր կյանքի կոչելու մեր համայնքի բնակավայրերում»,-հավաստեց Տիգրան Բրսիկյանը։

 

 

Հայերեն

Հունիսի 18-20-ը Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա