Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարվա վերջում կհասնի 25 տոկոսի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 2024 թվականի համար նախատեսված էր 24,9 տոկոս, սակայն տնտեսական զարգացումների և հարկերի հավաքագրման արդյունքում այդ ցուցանիշը տարվա վերջում կհասնի 25 տոկոսի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։  

«Հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարվա վերջում կհասնի 25 տոկոսի։ Հիշեցնեմ, որ 2024 թվականի բյուջեով նախատեսել էինք, որ հարկեր-ՀՆԱ ցուցանիշը պետք է հասնի 24,9 տոկոսի, սակայն, տնտեսական զարգացումների և հարկերի հավաքման տենդենցները նկատելով, կարծում ենք, որ այս տարվա բարելավումը կլինի 0,1 տոկոսային կետով»,- ասաց Հովհաննիսյանը։ 

Նախարարը հավելեց, որ 2024 թվականին նախատեսված 2 տրիլիոն 613 միլիարդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է հավաքել 2 տրիլիոն 455 միլիարդ դրամ։

Հայերեն

Ճապոնիայում երկրաշարժից հետո ավելի քան 60 հետցնցում է գրանցվել. կան տասնյակ անհետ կորածներ

Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար

Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու

Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ազգային երգ ու պար Օձունում. օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը