Ճամբարակի ավագ դպրոցի թիմը դարձել է հանրապետական ռազմամարզական խաղերի երրորդ մրցանակակիր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի թիմը նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում զբաղեցրել է երրորդ տեղը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության ռազմամարզական խաղերի Գեղարքունիքի մարզային փուլում հաղթած Ճամբարակի ավագ դպրոցի թիմը՝ զինղեկ Նիկալ Ճաղարյանի գլխավորությամբ, մարզը ներկայացրել է հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներում։ 

Մրցապայքարը տեղի է ունեցել ռազմամարզական խաղերի ծրագրով նախատեսված նռնակի նետում հեռավորության վրա, 8 կիլոգրամանոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ պտտաձողից, վազք 1000 մետր, հրաձգություն օդամղիչ հրացանով և ինքնաձիգի ոչ լրիվ քանդում-հավաքում վարժաձևերից։ 

Ծավալված հետաքրքիր և համառ պայքարի արդյունքում Ճամբարակի ավագ դպրոցի թիմն արժանացել է երրորդ մրցանակի։ 

Ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում առաջին տեղը գրավել է Արագածոտնի մարզի Ագարակի միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը՝ Շիրակի մարզի Աառնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի թիմը։ 

Հաղթող թիմերին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանձնվել են  համապատասխան կարգի հավաստագրեր, մեդալներ և գավաթ։

 

Հայերեն

Հունիսի 18-20-ը Հայաստանի որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 37 աստիճան

Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

ՀՀ կառավարության նիստ

ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը

Մոսկվայի մարզը երկու տարվա ընթացքում ԱԹՍ-ների ամենախոշոր հարձակմանն է ենթարկվել

Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի. Հաքան Ֆիդանը կարևորում է 3+3 ձևաչափը՝ տարածաշրջանային համագործակցության ամրապնդման առումով

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է «Ուժեղ Հայաստան»-ի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրասենյակի պատասխանատուների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք

Թրամփն անարդար է համարում պահանջը, որ Իրանը բալիստիկ հրթիռներ չունենա