Սպորտ

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստ

2 րոպեի ընթերցում

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորությամբ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմկոմիտեի նիստ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կազմկոմիտեի չորրորդ նիստը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախ ամփոփ տեղեկատվություն է ներկայացվել նախորդ նիստերի ընթացքում կայացված որոշումների և հանձնարարականների հիման վրա կատարված աշխատանքների վերաբերյալ:   

Հաջորդիվ՝ նիստի մասնակիցները քննարկել են ձմեռային խաղերի անցկացման օրակարգային հարցերը, որոնք վերաբերել են կազմկոմիտեի կազմում փոփոխություններին, խաղերի խորհրդանիշի հաստատմանը, խաղերի անցկացման վայրերում անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովմանը և այլն: Օրակարգային հարցերի շրջանակում կազմկոմիտեի անդամների որոշմամբ խաղերի գլխավոր մրցավար է ընտրվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Սպորտի քաղաքականության վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը: Նիստի անդամները մտքեր են փոխանակել նախապատրաստական այլ հարցերի շուրջ:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է պատասխանատուներին Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացնել ըստ սահմանված ժամանակացույցի, ընթացիկ խնդիրների դեպքում ներկայացնել դրանց լուծման հնարավորություններն ու քայլերը, որոնք կքննարկվեն հաջորդ նիստի ընթացքում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում