Մարզեր

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-4 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին՝ առանձին շրջաններում, սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։

Նշվում է, որ հոկտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 20-21-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում` հոկտեմբերի 19-ին երեկոյան ժամերին, 21-22-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում