Երևանում ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34-ամյա գործընկերոջը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին հոկտեմբերի 15-ին ժամը 14.36-ին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ Զարյան փողոցից «Միքայելյան» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքները ստացել է փողոցում ընկնելու հետևանքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ Արաբկիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սակայն, պարզել են, որ Քոչար փողոցի ավտոլվացման կետում վիճաբանություն է եղել ավտոլվացողներ՝ 34-ամյա երիտասարդի և 17-ամյա պատանու միջև, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ապա 17-ամյա պատանին դանակահարել է 34-ամյա գործընկերոջը:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ 17-ամյա պատանին իրենց գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Հանգամանքները պարզվում են:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա