Ռուսաստան

Պուտինը նախատեսում է BRICS-ի շրջանակում շուրջ 20 երկկողմ հանդիպում ունենալ

1 րոպեի ընթերցում

Պուտինը նախատեսում է BRICS-ի շրջանակում  շուրջ 20 երկկողմ հանդիպում ունենալ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կազանում BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում երկու տասնյակ երկկողմ հանդիպում կունենա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «Ինտերֆքաս»-ը՝ այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Ենթադրվում է, որ մեր նախագահը մոտ 20 երկկողմ հանդիպում կունենա, այդ թվում՝ գագաթնաժողովին մասնակցող բոլոր կարևոր խոշոր երկրների հետ»,- ասել է նա:

Ուշակովը խոստացել է ավելի ուշ հայտնել, թե կոնկրետ ում հետ են նախատեսված հանդիպումները։

Պուտինի երկկողմ հանդիպումները կսկսվեն հոկտեմբերի 21-ին և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 24-ի ուշ երեկո։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում