Մշակույթ

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:   Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովն այցելել է Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիր: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից: Աննա Վարդապետյանն ու Իգոր Կրասնովը Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ  շրջայց են կատարել թանգարանի ցուցասրահներում, ծանոթացել հայկական ձեռագրական ժառանգությանը:

ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին:

 

 

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում