Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը սկսվելու է զրոյից. դատախազ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի քննությունը սկսվելու է զրոյից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազ Հայկ Հովհաննիսյանը։

«Գործի քննությունն իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգով, այսինքն՝ նոր քրեական դատավարության օրենսգրքով։ Նոր քրեական դատավարության օրենսգիրքը նախնական դատալսումների համար նախատեսում է հստակ ընթացակարգեր, որոնք ունեն որոշակի հաջորդականություն, գրեթե բացառված է այդ հաջորդականությունը փոխելու հնարավորությունը։ Բացառություն են կազմում միայն խափանման միջոցի հետ կապված հարցերը։ Առաջնորդվելով այդ ընթացակարգով՝ համապատասխան փուլում, բնականաբար, մեր կողմից դատարանին կներկայացվի համապատասխան որոշում։ Դեռ այս պահի դրությամբ այն չի ներկայացվել»,-նշեց Հայկ Հովհաննիսյանը։

Թե ինչ հոդվածով է փոխվելու՝ Հովհաննիսյանը չմանրամասնեց։

Վճռաբեկ հակակոռուպցիոն դատարանը սեպտեմբերի 12-ին բեկանել էր Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը և գործն ուղարկվել նոր քննության։ Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 3-րդ մասը (հոդվածը սահմանում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու և լրացնելու սահմանները) Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել։ Այս որոշումը դատախազությանը հնարավորություն տվեց վերաորակավորել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ մեղադրանքները և նոր քննություն սկսել:

 

Հայերեն

ԱՊՀ ղեկավարները հայտարարություն են ընդունել Համագործակցության 35-ամյա հոբելյանի առթիվ

Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ Ոստիկանություն

Իտալիայի գինեգործարանից գողացել են 30 000 շիշ գինի՝ 5 միլիոն եվրո արժողությամբ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները