ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից ռազմավարական նշանակության ապրանքների ներմուծման սակագները. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պլանավորում է կտրուկ բարձրացնել չինական էլեկտրամեքենաների, արևային մարտկոցների, կիսահաղորդիչների, պողպատի և ռազմավարական հատվածին առնչվող չինական մյուս ապրանքների ներմուծման սակագները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ այս կերպ Միացյալ Նահանգները մտադիր է «ուժեղացնել ռազմավարական հայրենական ճյուղերի պաշտպանությունը»։ 

Նշվում է, որ բազմաթիվ սակագներ, այդ թվում՝ 100 % մաքսատուրք չինական էլեկտրական մեքենաների, 50 %՝ արևային մարտկոցների, 25 %՝ պողպատի, ալյումինի, էլեկտրամեքենաների կուտակիչների և կարևոր օգտակար հանածոների համար, ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 27-ից։

Միևնույն ժամանակ, ըստ Reuters-ի՝ մայիսին ԱՄՆ վարչակազմի կողմից չինական էլեկտրամեքենաների, մարտկոցների և չիպերի նկատմամբ սահմանված պատժիչ մաքսատուրքերը, որոնք վերաբերում են 18 միլիարդ դոլարի ապրանքների, քիչ փոփոխությունների են ենթարկվել՝ չնայած ավտոարտադրողների խնդրանքներին և չինական մատակարարումներից ոլորտի մեծ կախվածությանը։

Ավելի վաղ Եվրամիությունը և Կանադան նույնպես հայտարարել էին Չինաստանից ներմուծվող մեքենաների նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու մասին։ Ընդ որում, Կանադան հետևել է ԱՄՆ-ի օրինակին՝ էլեկտրամեքենաների համար սահմանելով 100 % մաքսատուրք։ 

Չինաստան

Կանադան 100 % մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրամեքենաների համար

Հայերեն

Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը դուրս մնաց հետագա պայքարից

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները