Tesla-ն դիմել է Կանադային՝ Չինաստանից ներկրվող իր մեքենաների համար ավելի ցածր մաքսատուրքեր սահմանելու հարցով. Reuters

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Էլեկտրամեքենաներ արտադրող ամերիկյան Tesla ընկերությունը Օտտավային խնդրել է վերանայել Չինաստանից ներմուծվող իր մեքենաների նկատմամբ մաքսատուրքերը՝ նախքան Կանադան հայտարարել է, որ 100 % մաքսատուրք է սահմանում Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրական մեքենաների համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Կանադայի կառավարությունում իր աղբյուրին։

Կանադան, հետևելով ԱՄՆ-ին, հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի 100 % մաքսատուրքը Չինաստանից ներկրվող բոլոր էլեկտրամեքենաների, այդ թվում՝ Tesla-ների համար՝ պատճառաբանելով, որ այդպես փորձում է հակազդել «Չինաստանի կանխամտածված, պետության կողմից ղեկավարվող գերառաջարկի քաղաքականությանը»։

Չինաստան

Կանադան 100 % մաքսատուրք է սահմանել Չինաստանից ներկրվող էլեկտրամեքենաների համար

Ըստ Reuters-ի աղբյուրի՝ Tesla-ն նախքան Կանադայի կողմից պաշտոնական հայտարարություն անելը Օտտավային խնդրել է իր համար նույնպիսի պայմաններ ստեղծել, ինչպիսիք ստեղծել է Եվրամիությունը, որտեղ Չինաստանում արտադրված բոլոր էլեկտրամեքենաների ներկրման համար սահմանվել է 36,3 % մաքսատուրք, իսկ Tesla-ի համար՝ 9 %։

Կանադայի ամենախոշոր՝ Վանկուվերի նավահանգիստ Չինաստանից ներմուծվող ավտոմեքենաների թիվը վերջին տարիներին աճել է 460 %-ով՝ 2023 թվականին հասնելով 44 356-ի, երբ Tesla-ն սկսեց Կանադա ներմուծել Շանհայում արտադրված էլեկտրամեքենաները։ 

Volvo Cars ընկերությունը հայտարարել է, որ դիտարկում է, թե ինչ ազդեցություն կունենա Կանադայում մաքսատուրքերի բարձրացումն իր վրա. շվեդական ավտոարտադրողի EX30, XC60 և սահմանափակ քանակությամբ S90 մոդելները Կանադա են ներմուծվում Չինաստանից։

Հայերեն

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը մեծ ակնկալիքներ ունի Երևանում կայանալիք ԱԱ-ից

Ազգային ժողովի նիստ

Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Գողացված մեքենայի գույքահարկը սեփականատերը չի վճարի

ԱԺ-ն քննարկում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև մաքսային մարմինների համագործակցության համաձայնագրի վավերացման հարցը

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին, շեշտել ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցության կարևորությունը

Եվրամիությունում չեն կարողացել համաձայնեցնել ռուսական գազի դեմ պատժամիջոցները

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին