Հնդկաստանի վարչապետը ժամանել է Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանել է Կիև։ 1992 թվականին երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատումից ի վեր սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ NDTV հեռուստաալիքը հաղորդում է, որ այցը կտևի մի քանի ժամ։ Մոդին Կիև է ժամանել գնացքով Լեհաստանից։ Վարշավայում օգոստոսի 22-ին Հնդկաստանի վարչապետը հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և վարչապետ Դոնալդ Տուսկի հետ։ Կողմերը մշակել են առաջիկա տարիների համագործակցության ծրագիր և որոշել փոխգործակցության մակարդակը հասցնել ռազմավարական գործընկերության։

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի արտգործնախարարությունը, Մոդին Ուկրաինայում կհանդիպի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Նրանք նախատեսում են քննարկել երկկողմ կապերի մի քանի ասպեկտներ, ներառյալ քաղաքական, առևտրային, տնտեսական, ներդրումային, կրթական, մշակութային, ինչպես նաև հումանիտար փոխանակումները և մարդասիրական օգնությունը: Նրանք նաև կարծարծեն ռուս-ուկրաինական հակամարտության թեման։

Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում Մոդին հայտարարել է, որ Հնդկաստանը պատրաստ է բարեկամ երկրների հետ ցանկացած համագործակցության ՝ խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնման համար։ Նա հայտնել է, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն երկխոսության և դիվանագիտության միջոցով:

Հուլիսին Նարենդրա Մոդին այցելել էր Մոսկվա։

Եվրոպա

Լեհաստանում Մոդին հաստատել է պատրաստակամությունն՝ աջակցելու ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը

 

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ