Եվրոպա

Լեհաստանում Մոդին հաստատել է պատրաստակամությունն՝ աջակցելու ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանում Մոդին հաստատել է պատրաստակամությունն՝ աջակցելու ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստ է աջակցել ռուս-ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Վարշավայում Հնդկաստանի վարչապետի հետ կայացած բանակցություններից հետո։

«Պարոն վարչապետը հաստատեց իր անձնական աջակցության հնարավորությունը (ռուս-ուկրաինական հակամարտությունը) խաղաղ, արդարացի և արագ ավարտին հասցնելու համար», - Տուսկի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Հնդկաստանի վարչապետը պաշտոնական այցով Վարշավա է ժամանել օգոստոսի 21-ին։ Նրա ուղևորության ծրագիրը նախատեսում է հանդիպումներ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի և նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Լեհաստան կատարած այցից հետո նա կմեկնի Կիև:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում