Միլիարդատեր Ամբանիի ընտանիքի կարողությունը կազմում է Հնդկաստանի ՀՆԱ-ի գրեթե 10 %-ը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Reliance Industries խոշորագույն բիզնես կայսրության սեփականատեր Մուկեշ Ամբանիի ընտանիքի կարողությունը հասնում է 25,7 տրիլիոն ռուփիի (385,5 միլիարդ դոլարի), որը կազմում է Հնդկաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) գրեթե մեկ տասներորդ մասը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ  մասին իր հաշվետվության մեջ հայտնել է Barclays-Hurun India բանկը։

2024 թվականի մարտի 20-ի դրությամբ Ամբանիի ընտանիքի հարստությունը գնահատելիս բանկը բացառել է մասնավոր ներդրումները և լիկվիդային ակտիվները՝ հաշվելով Ամբանի ընտանիքի յոթ անդամների մասնաբաժինը Reliance, Jio Platforms, Reliance Retail և այլ ընկերություններում, որոնք մտնում են  Reliance Industries-ի կազմի մեջ:

Ամբանիի բիզնես կայսրությունը հիմնականում գործում է էներգետիկայի, մանրածախ առևտրի և հեռահաղորդակցությունների հատվածներում:

Ըստ The National պարբերականի՝ Ամբանին հուլիսին որդու հարսանիքի վրա ծախսել է շուրջ 600 միլիոն դոլար։ Հարսանիքի տոնախմբությունները տևել են մի քանի օր՝ աշխարհահռչակ հյուրերի մասնակցությամբ։

Հնդիկ գործարարների խոշորագույն ընտանեկան կարողությունների ցանկի երկրորդ և երրորդ տեղերում Barclays-Hurun India-ն զետեղել է միլիարդատերեր Նիրաջ Բաջաջի (ավտոմոբիլների արտադրություն) և Կումար Բիրլայի (օգտակար հանածոների արդյունահանում, ցեմենտի արտադրություն և ֆինանսական ծառայությունների մատուցում) ընտանիքները: 

Հնդկաստանի երեք խոշորագույն արդյունաբերական-առևտրային կոնգլոմերատների սեփականատերերի ընդհանուր ընտանեկան ակտիվները բանկը գնահատել է 460 միլիարդ դոլար, ինչը համարժեք է Սինգապուրի ՀՆԱ-ին:

Հայերեն

Իրանի հետ պատերազմը շուտով կավարտվի. Թրամփ

Հայաստանի և Հնդկաստանի միջև կայացել են քաղաքական խորհրդակցություններ

Ուշակովը չի բացառել, որ Աբու Դաբիում եվրոպացիների հնարավոր ներկայությունը կբարդացնի Ուկրաինայի շուրջ բանակցությունները

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն