Քաղաքականություն

Հարավային Կորեայում առաջարկել են օրենք ընդունել օտարերկրյա գործակալների մասին

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայում առաջարկել են օրենք ընդունել օտարերկրյա գործակալների մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային հետախուզական ծառայությունն առաջարկել է մշակել և Կորեայի Հանրապետությունում ընդունել օտարերկրյա գործակալների գրանցման մասին ամերիկյան օրենքի (FARA) նմանակը: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով խորհրդարանի հետախուզական հանձնաժողովի անդամներին։

Հետախուզության աշխատակիցները նման օրենքի անհրաժեշտությունը բացատրել են խորհրդարանական լսումների ժամանակ։ Հետախուզական ծառայության ղեկավար Չո Տե Յոնգն առաջարկել է փոփոխել քրեական օրենսգիրքը և ընդլայնել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են պատժվել լրտեսության համար։ Գործող օրենքները պատիժ են նախատեսում միայն պետական ​​գաղտնիքները թշնամական պետություններին փոխանցելու համար։

Օրենքների խստացման վերաբերյալ քննարկման առիթ է դարձել արտաքին քաղաքականության ամերիկացի փորձագետ Սու Մի Թերիի շուրջ ստեղծված իրավիճակը։ Հուլիսին ԱՄՆ-ում նրա դեմ մեղադրանք է առաջադրվել, ըստ որի՝ 2013 թվականից նա գործում է Հարավային Կորեայի կառավարության շահերից ելնելով, բայց որպես գործակալ չի գրանցվել։ Դա կլիներ համապատասխան օրենքի խախտում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում