Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,  20 ՀՈՒԼԻՍ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկեց պանրխաշի փառատոնը: Փառատոնը տեղի է ունենում «Աբովյան» ճեմափողոցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնին մասնակցում են Գյումրիում սննդի ծառայություն մատուցող մոտ 20 կազմակերպություն։ 

Պանրախաշը առավել բնորոշ է Շիրակի մարզի բնակչությանը։ Գյումրիում ոչ միայն ընտանիքներում, այլ նաև  շատ ռեստորաններ իրենց ճաշացանկերում ներառում են այս կերակրատեսակը: Պանրխաշը բաղկացած է լավաշից ու չեչիլ պանրից, իսկ չեչիլ պանիրը ավելի տարածված է Շիրակում։

«Մշտապես ասել ենք, որ Գյումրիի զարգացումը տեսնում ենք նաև փառատոնային կյանքի զարգացմամբ և շատ կարևոր է, որ օրացուցային հստակ փառատոնային ծրագիր ունենա Գյումրին, և մարդիկ իրենց զբոսաշրջային ակտիվությունը ծրագրելիս նկատի առնեն, թե տարվա որ ժամանակահատվածում և տարվա որ եղանակին կարող են լինել Գյումրիում։ Եթե ուզում ենք ունենալ կայուն զբոսաշրջային հոսքեր, պետք է առաջարկենք պրոդուկտներ՝ այս իմաստով փառատոնային կյանքի զարգացումը դրա կարևոր ցուցիչներից է»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ գաղափարը ծնվել է քննարկումների արդյունքում, այն առաջարկել է «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» աշխատակցուհի Անի Հակոբյանը։ 

Փառատոնի շրջանակներում սննդի օբյեկտները պանրխաշ կպատրաստեն, տեղի կունենա համտես, որից հետո  քվեարկություն ու «Գրան Պրի» կշնորհվի հաղթողին։          

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ