Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը օգոստոսի 1-ից hանրապետության 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ այս հարթակում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քաղաքաշինության կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը  ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային դիմում ներկայացնել այս հարթակի միջոցով։ Ուստի, պետք է ձեռք բերել նույնականացման կամ բջջային նույնականացման քարտ։

Համակարգում առանձնացված են նախագծման, շինարարության, քանդման թույլտվությունների, ավարտական ակտի (շահագործման թույլտվություն), ինչպես նաև թույլտվության երկարաձգման և մի շարք այլ գործառույթների համար դիմելու դաշտեր։

Քաղաքացիները, կազմակերպությունները կամ նրանց կողմից լիազորված անձինք կարող են էլեկտրոնային համակարգում հետևել իրենց դիմումի ընթացքին։ Գործընթացի բոլոր մասնակիցների՝ պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, մատակարար և այլ կազմակերպությունների աշխատանքը կլինի թափանցիկ ու վերահսկելի։ Թույլտվության տրամադրման հետագիծը կպահպանվի համակարգում։

Հայաստանի ամբողջ տարածքում քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացը թվային եղանակով նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հունվարից։

Կոմիտեից հիշեցնում են, որ թվայնացման գործընթացը պիլոտային ծրագրով մեկնարկել էր 2022 թվականի հունվարի 1-ից՝ Կոտայքի մարզի Նաիրի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում e-permits.am համակարգի գործարկմամբ։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին