Կոնգրեսի դեմոկրատների առաջնորդները Բայդենին կոչ են արել հրաժարվել ընտրապայքարից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը և Սենատի մեծամասնության առաջնորդ Չարլզ Է. Շումերը նախագահ Ջո Բայդենի հետ անցած շաբաթ առանձին հանդիպումների ժամանակ նրան ասել են, որ նրա թեկնածությունը նախագահական ընտրություններում վտանգում է Դեմոկրատական ​​կուսակցության հաղթանակի հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post պարբերականը։ 

Ըստ հանդիպումների մասին տեղյակ 4 անձանց՝ Կոնգրեսի առաջնորդները ներկայացրել են դեմոկրատների մտահոգությունները, որ Բայդենը կարող է նրանց զրկել մեծամասնությունից։

Սպիտակ տան խոսնակ Էնդրյու Բեյթսն ասել է, որ Բայդենը Շումերին և Ջեֆրիսին իրենց մասնավոր հանդիպումների ժամանակ ասել է, որ չի հրաժարվի նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրությունների ընտրապայքարից։ 

«Նախագահը երկու առաջնորդներին էլ ասել է, որ ինքը կուսակցության թեկնածուն է, ծրագրում է հաղթել և անհամբերությամբ սպասում է նրանց երկուսի հետ աշխատելուն», - ասվում է Բեյթսի հայտարարության մեջ:

Իր հերթին CNN-ը հաղորդում է, որ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին նույնպես Բայդենի հետ օրերս տեղի ունեցած մասնավոր զրույցի ժամանակ նրան ասել է, որ ըստ հարցումների՝ նա չի կարող հաղթել նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և կոչնչացնի դեմոկրատների հաղթանակի շանսերը։ 

Ըստ նրանց հեռախոսազրույցի մասին տեղյակ աղբյուրների՝ Բայդենը Փելոսիին ասել է, որ տեսել է այնպիսի հարցումների արդյունքներ, ըստ որոնց ինքը կհաղթի։

Հունիսի վերջին Թրամփի հետ Բայդենի անհաջող բանավեճից հետո Բայդենի ընտրարշավի մի շարք դոնորներ և դեմոկրատ կոնգրեսականներ 81-ամյա նախագահին կոչ են արել չառաջադրվել երկրորդ ժամկետով։ Բայդենը BET News-ին տված հարցազրույցում ասել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկներն ասեն, որ նա առողջական լուրջ խնդիր ունի։

Միևնույն ժամանակ, հուլիսի 17-ին Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն նա իրեն լավ է զգում։

Միացյալ Նահանգներ

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

Միացյալ Նահանգներ

Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել

 

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում