Միացյալ Նահանգներ

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

2 րոպեի ընթերցում

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկներն ասեն, որ նա առողջական լուրջ խնդիր ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սպիտակ տան ղեկավարն ասել է BET News-ին տված հարցազրույցում։ 

«Եթե ինձ մոտ առողջական որևէ խնդիր առաջանա, եթե ինչ-որ մեկը՝ բժիշկները գան և ասեն՝ դուք ունեք այս խնդիրը, այն խնդիրը...», - նշել Բայդենը։

Նա նաև ասել է, որ պատրաստ չէ դուրս գալ ընտրապայքարից։

«Երբ ես ի սկզբանե առաջադրել էի թեկնածությունս, գուցե կհիշեք, ասել էի, որ լինելու եմ անցումային թեկնածու։ Ինձ թվում էր, որ կարող եմ հեռանալ այս ամենից, հանձնել սա մեկ ուրիշին։ Սակայն ես չէի ակնկալում, որ այսքան մեծ պառակտում կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը։

Հունիսին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանավեճում անհաջող ներկայանալուց հետո Բայդենի տարիքը դարձել է քննարկումների առարկա։ Բազմաթիվ դոնորներ, ինչպես նաև Բայդենի կուսակից դեմոկրատներ կոչ են արել, որ նա հրաժարվի ընտրապայքարից։ Սակայն, ըստ Բայդենի, իր տարիքը կարող է առավելություն լինել։

«Անկեղծ ասած, կարծում եմ, որ միակ բանը, որին տարիքը հանգեցնում է, մի փոքր իմաստությունն է.... Անելիք շատ կա, և ես դեռ հակված չեմ հեռանալ այս ամենից», - հավելել է ԱՄՆ նախագահը։ 

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 5-ին։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում