Միացյալ Նահանգներ

Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել

1 րոպեի ընթերցում

Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։ 

81-ամյա Բայդենի մոտ թեթև ախտանշաններ են։ Բայդենը պատվաստված է, նաև ստացել է Paxlovid հակավիրուսային դեղամիջոցի առաջին դեղաչափը։

«Ես լավ եմ զգում», - ասել է Բայդենը լրագրողներին ինքնաթիռ նստելիս։

Բայդենը մեկնել է Դելավեր նահանգում գտնվող իր առանձնատուն, որտեղ կմեկուսանա հիվանդության ընթացքում։ 

ԱՄՆ նախագահի նախընտրական քարոզարշավի խմբից CNN-ին հայտնել են, որ ընտրարշավի ծրագրերը կփոփոխվեն, և հնարավորինս շատ բան կարվի հեռավար։ 

Իսկ Սպիտակ տան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Բարդենը նախկինում էլ հիվանդացել է COVID-19-ով, և այդ ընթացքում աշխատանքը շարունակվել է տեսազանգերի միջոցով։ 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում