Միացյալ Նահանգներ

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը ցավակցություն է հայտնել Սյունիքում ողբերգական ավտովթարի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը ցավակցություն է հայտնել Սյունիքում ողբերգական ավտովթարի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել Սյունիքում զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի ողբերգական վթարի կապակցությամբ, ինչի արդյունքում կա երկու զոհ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դիվանագետն ԱՄՆ-ի դեսպանատան ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրության մեջ նշել է, որ Հայրենիքի առաջ իրենց պարտքը նվիրումով կատարած այդ խիզախ երիտասարդներն ընդմիշտ կմնան իրենց ճանաչողների հիշողությունների մեջ։ 

«Սա անդառնալի կորուստ է ընտանիքների ու հարազատների համար, և այս դժվարին պահին ես ի սրտե ցավակցում և իմ զորակցությունն եմ հայտնում նրանց»,- գրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանը։ 

ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Սյունիքի մարզի Գորայքի հատվածում։ Կա 2 զոհ՝ վարորդը և մեկ ուղևոր: 3 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում