Քաղաքականություն

Հայ-ամերիկյան հարաբերությունները 2025-ին գրանցել են ՀՀ անկախացումից ի վեր ամենամեծ առաջընթացը․ ԱՄՆ դեսպանի շնորհավորանքը

1 րոպեի ընթերցում

Հայ-ամերիկյան հարաբերությունները 2025-ին գրանցել են ՀՀ անկախացումից ի վեր ամենամեծ առաջընթացը․ ԱՄՆ դեսպանի շնորհավորանքը

Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերությունները 2025 թվականին գրանցել են ՀՀ անկախացումից ի վեր ամենամեծ առաջընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ամանորի ուղերձում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: 

«Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի: Նախագահ Թրամփի հետ Սպիտակ տանը կայացած պատմական հանդիպման ընթացքում նախանշվեց մեր համագործակցության շրջանակային տիրույթը,որը տասնամյակներ շարունակ ուղենիշ կլինի մեր ընթացքի համար»,- ասված է ուղերձում:

Քրիստինա Քվինն ընդգծել է, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները միասին աշխատում են տարածաշրջանում խաղաղության հաստատման շուրջ:

«Մեկնարկում ենք նաև նոր հայ-ամերիկյան նախաձեռնություններ տեխնոլոգիաների, էներգետիկայի, կապուղիների և անվտանգության ասպարեզներում, որոնք կնպաստեն բարգավաճմանն ու կայունությանը»,- նշել է Քվինը:

Դիվանագետը ԱՄՆ դեսպանության բոլոր աշխատակիցների անունից շնորհակալություն է հայտնել բարեկամության և գործընկերության համար։

«Ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ ամենայն բարիք: Թող գալիք տարին լինի խաղաղության և ուրախության տարի։ Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ»,- նշված է ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում