Քաղաքականություն

ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման աշխատանքին. Քրիստինա Քվին

1 րոպեի ընթերցում

«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով քննարկում՝ ՄԱՀՀԻ  անվտանգային ֆորումի շրջանակում
«Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով քննարկում՝ ՄԱՀՀԻ անվտանգային ֆորումի շրջանակում

Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման աշխատանքին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

«Շարունակում ենք հանձնառու լինել Հայաստանի, Ադրբեջանի, տարածաշրջանի այլ գործընկերների հետ աշխատանքին՝ տեսնելու, որ այն բոլոր քայլերը, որոնք մենք արել ենք, հասնում են իրենց տրամաբանական եզրահանգմանը և դրանով բերենք տրամաբանական և արդար խաղաղություն և բարգավաճում Հայաստանին և Ադրբեջանին»,- ասաց դեսպանը:

Քրիստինա Քվինը հույս հայտնեց, որ այս քայլով կտրվի նոր ժամանակաշրջանի մեկնարկը, որտեղ Հայաստանը տարածաշրջանի համար կլինի տնտեսական հանգույց և տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն:  

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում