Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման եւ հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում