Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների հանդիպումից հետո Բեռլինում միջադեպ է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջև: 

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն,  թուրք  և նիդերլանդացի երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Նիդերլանդների և Թուրքիայի թիմերի հանդիպումից հետո, երբ խաղն ավարտվել էր 1:2 հաշվով՝ հօգուտ առաջինի: Ինչպես հայտնի դառնում համացանցում տարածված տեսանյութերից, խաղից հետո հոլանդացիների վրա թուրք երկրպագուների հարձակումը կասեցվել է ոստիկանների միջամտությամբ:

Ինչպես փոխանցում է РБК-ն՝ Բեռլինում ոստիկանությունը նաև կանգնեցրել է թուրք երկրպագուներին, որոնք փորձել են ազգայնական «Գորշ գայլերի» ողջույնի ժեստով երթ իրականացնել՝ պահանջելով ձեռնպահ մնալ դրա ցուցադրությունից:

RBC-ն հայտնում է, որ թուրք երկրպագուները նույն ժեստն են ցուցադրել նաև խաղից առաջ Թուքրիայի հիմնի հնչելու ժամանակ:

Հայերեն

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ