Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների երկրպագուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի և Նիդերլանդների ֆուտբոլի հավաքականների հանդիպումից հետո Բեռլինում միջադեպ է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջև:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, թուրք և նիդերլանդացի երկրպագուների միջև ծեծկռտուք է սկսվել Եվրո-2024-ի քառորդ եզրափակչում Նիդերլանդների և Թուրքիայի թիմերի հանդիպումից հետո, երբ խաղն ավարտվել էր 1:2 հաշվով՝ հօգուտ առաջինի: Ինչպես հայտնի դառնում համացանցում տարածված տեսանյութերից, խաղից հետո հոլանդացիների վրա թուրք երկրպագուների հարձակումը կասեցվել է ոստիկանների միջամտությամբ:
Turks started attacking Dutch fans as the second goal went in, two goals in 5mins send turkey out the tournament. pic.twitter.com/U8LUQeDbpi
— Tommy Robinson 🇬🇧 (@TRobinsonNewEra) July 6, 2024
Ինչպես փոխանցում է РБК-ն՝ Բեռլինում ոստիկանությունը նաև կանգնեցրել է թուրք երկրպագուներին, որոնք փորձել են ազգայնական «Գորշ գայլերի» ողջույնի ժեստով երթ իրականացնել՝ պահանջելով ձեռնպահ մնալ դրա ցուցադրությունից:
RBC-ն հայտնում է, որ թուրք երկրպագուները նույն ժեստն են ցուցադրել նաև խաղից առաջ Թուքրիայի հիմնի հնչելու ժամանակ: