Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր»-ի գոլառատ ու հաղթական խաղին
1 րոպեի ընթերցում

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 4-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ուդինեզե»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գոլառատ այս խաղում «Ինտեր»-ին հաջողվեց առավելության հասնել 5:3 հաշվով: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Կառլոս Աուգուստոն, Նիկոլո Բարելան, Մարկուս Տյուրամը, Ֆրանչեսկո Էսպոզիտոն, Անժ-Յոան Բոնին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 62-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջատարի թվում է և ունի 12 միավոր: Նույնքան միավոր ունի նաև «Ռոմա»-ն: