Սպորտ

Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կմնա «Ինտեր»-ում

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կմնա «Ինտեր»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս մեկ մրցաշրջան կմնա Միլանի «Ինտեր»-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Sport-ը:

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ինտեր»-ի հետ։ Նշվում է, որ նա համաձայնություն է տվել աշխատավարձի կրճատմանը:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուին հաջողվել է համոզել Հենրիխ Մխիթարյանին ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել պայմանագիրը: Նոր պայմանագրի մանրամասները՝ ներառյալ աշխատավարձի ճշգրտումը, կքննարկվեն առաջիկա օրերին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում