Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կարիերայի 900-րդ խաղն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը կարիերայի 900-րդ խաղն է անցկացրել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը կարիերայի 900-րդ հանդիպումն է անցկացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայի ֆուտբոլի առաջնության 37-րդ տուրում «Ինտեր»-ը Միլանում ընդունել էր «Վերոնա»-ին: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով: Այդ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Այդ հանդիպումը հայ կիսապաշտպանի համար կարիերայում 900-րդն է:

«Ինտեր»-ն ընթացիկ մրցաշրջանում դարձել է Իտալիայի չեմպիոն ու գավաթակիր:

Կարիերայի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկ»-ում, Դոնեցկի «Մետալուրգ»-ում, Դոնեցկի «Շախտյոր»-ում, գերմանական «Բորուսիա Դորտմունդ»-ում, անգլիական «Մենչեսթեր Յունայթեդ-ում և «Արսենալ»-ում, իտալական «Ռոմա»-ում, իսկ այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում