Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը։   

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները:  

Նշվում է, որ նա բուժզննում է անցել, որը հաստատել է վնասվածքը:

37-ամյա հայ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Ինտեր»-«Ատալանտա» խաղի ժամանակ:  

Մխիթարյանը շարքից դուրս է մնացել մինչև միջազգային ընդմիջման ավարտ և կարող է բաց թողնել «Ֆիորենտինա»-ի դեմ  «Սերիա Ա»-ի 30-րդ տուրի հանդիպումը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում