Ֆուտբոլ

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ իսպանական Սյուդադ Ռոդրիգո քաղաքում շատրվանի մասնակի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 13-ամյա դեռահաս է մահացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները։

Փլուզման հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է։

Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց, որ ինչպես Իսպանիայի տարբեր շրջաններում, այնպես էլ 12 հազար բնակչություն ունեցող Սալամանկա նահանգում տոնում էին իրենց ազգային հավաքականի պատմական հաղթանակը։

Սյուդադ Ռոդրիգոյի քաղաքապետարանը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։

«Ամբողջ քաղաքը սգում է այս կորուստը և իր վիշտն է կիսում անչափահասի ընկերների ու ընտանիքի հետ... Իսպանիայի ազգային հավաքականի՝ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության»,- ասվում է հայտարարության մեջ։

Հուլիսի 19-ին ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում Իսպանիան 1-0 հաշվով հաղթանակ տարավ Արգենտինայի նկատմամբ՝ պատմության մեջ երկրորդ անգամ նվաճելով բաղձալի տիտղոսը։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում