Հայաստան

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

4 րոպեի ընթերցում

Wilco Wealth Management-ը՝ WealthBriefing MENA Awards 2026-ի մրցանակակիր

Ժյուրին բարձր է գնահատել Հայաստանում ընտանեկան կառավարման խթանմանն ուղղված ընկերության աշխատանքը

Wilco Wealth Management-ը հաղթող է ճանաչվել WealthBriefing MENA Awards 2026 մրցանակաբաշխության անվանակարգերից մեկում։ Մրցանակը շնորհվել է ընտանեկան կառավարման (family governance), իրավահաջորդության և ժառանգների կրթության թեմաները Հայաստանում օրակարգ բերելու ուղղությամբ ընկերության ջանքերի համար։ Հաղթող ընկերությունների անունները հրապարակվել են նոյեմբերի 18-ին Դուբայում (ԱՄԷ) կայացած հանդիսավոր արարողության ժամանակ։

Իր Next Gen ծրագրի շրջանակում Wilco-ն հաջորդ սերնդի ներկայացուցիչներին և նրանց ծնողներին ներգրավում է ընտանեկան կառավարման, իրավահաջորդության և ժառանգների կրթության հարցերի քննարկմանը՝ կրթական և ոչ պաշտոնական միջոցառումների, պրակտիկաների և սիմուլյացիաների միջոցով։ Ընկերությունը նաև ուշադրություն է հրավիրում այս թեմաներին՝ իր փորձագետների մեկնաբանություններով լրատվամիջոցներում, իր աջակցությամբ թարգմանված համապատասխան թեմաներով գրքերով և կրթական հանդիպումների շարքով։

Մեկնաբանելով մրցանակը՝ Wilco-ի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Բելիշեվան նշել է.

«Հայաստանի անկախությունից հետո բիզնես ստեղծած շատ ձեռներեցներ այսօր մտածում են այն մասին, թե ինչպես կառավարել իրենց կապիտալը, դիվերսիֆիկացնել այն և փոխանցել հաջորդ սերնդին։ Մենք համոզված ենք, որ այդ քննարկման կենտրոնում պետք է լինի ընտանեկան կառավարումը, և շնորհակալ ենք ժյուրիին՝ Հայաստանում այն խթանելու մեր ջանքերը գնահատելու համար։ Այս ճանաչումը կօգնի մեզ ամրապնդել հաճախորդների վստահությունը, նպաստել Հայաստանի՝ որպես կապիտալի կառավարման ձևավորվող իրավազորության դիրքավորմանը և համապատասխանել այն չափանիշներին, որոնք խորհրդանշում է այս մրցանակը»։

Clearview Financial Media-ի գլխավոր գործադիր տնօրեն և WealthBriefing-ի հրատարակիչ Սթիվեն Հարիսը նշել է.

«Անվանակարգերի յուրաքանչյուր հաղթող և ժյուրիի բարձր գնահատականին արժանացած յուրաքանչյուր ընկերություն անցել է խիստ և անկախ մրցութային ընթացակարգ և իրավամբ կարող է հպարտանալ այս տարվա իր ձեռքբերումներով։ Մենք նկատում ենք ինչպես մասնակիցների թվի, այնպես էլ մեր բոլոր միջազգային մրցանակաբաշխությունների նկատմամբ հետաքրքրության զգալի աճ, և WealthBriefing-ը բացառություն չէ»։

«Սրտանց շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և ժյուրիի բարձր գնահատականին արժանացած ընկերություններին և մաղթում հետագա հաջողություններ։ Նրանք բոլորն արժանի են իրենց մրցանակներին և այժմ միանում են կապիտալի կառավարման ոլորտի մասնագետների ընտրանի շրջանակին, որոնք ներկայացնում են ոլորտի լավագույն փորձը MENA տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»։

Հայաստանը թևակոխում է կապիտալի միջսերնդային փոխանցման փուլ. անկախությունից հետո բիզնես կառուցած ձեռներեցների առաջին սերունդը սկսում է կապիտալն ու պատասխանատվությունը փոխանցել ժառանգներին։ Wilco-ն իրեն տեսնում է որպես «երկրորդ օդաչու», որը կառավարում է հաճախորդների կապիտալը և նրանց ընտանիքների կողքին է այս պատմական անցման ընթացքում։

Wilco-ի մասին

Wilco-ն կապիտալի կառավարման ընկերություն է, որը ներդրումային ծառայություններ է մատուցում բարձր զուտ կարողություն ունեցող անհատներին (HNWI), ընտանեկան գրասենյակներին և կորպորատիվ հաճախորդներին: Wilco-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում