Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից, ընդգծելով, որ առանձին հատվածներում կտեղա կարկուտ։

Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն ինտենսիվ։

Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 26-ի ցերեկը և 27-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում