Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 22-ի և 23-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի գիշերը, 24-ի երեկոյան ժամերին՝ քաղաքի առանձին հատվածներում, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝  նշելով, որ օդի ջերմաստիճանը հունիսի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով։

Մարզերում հունիսի 22-ին և 24-27-ին կեսօրից հետո, 23-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում