Google-ի նախկին ինժեներին մեղադրանք է առաջադրվել արհեստական բանականության գաղտնիքները չինական կազմակերպություններին փոխանցելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կալիֆոռնիայում Google-ի նախկին ինժեներին մեղադրանք է առաջադրվել AI-ի (artificial intelligence - արհեստական բանականություն) հետ կապված գաղտնիքները գողանալու և դրանք երկու չինական ընկերությունների փոխանցելու մեջ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից։

Նշվում է, որ Google-ի ծրագրային ապահովման նախկին ինժեները AI-ի հետ կապված առևտրային գաղտնիքները գողացել է Alphabet ընկերությունից։ Ազգությամբ չինացի 38-ամյա Լինվեյ Դինին Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը չորս մեղադրանք է ներկայացրել առևտրային գաղտնիքների գողության մասով։ Դինին ձերբակալել են փետրվարի 6-ի առավոտյան Նյուարքում գտնվող իր առանձնատանը։

Լինվեյ Դինը Google-ում աշխատանքի է անցել 2019 թվականին և մինչև 2023 թվականի մայիսը ներբեռնել է ավելի քան 500 գաղտնի ֆայլ։

Այս դեպքից ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ստեղծել էր հատուկ ստորաբաժանում, որի նպատակն է կանխարգելել, որ Ռուսաստանը կամ Չինաստանն առաջատար տեխնոլոգիաներ ձեռք բերեն ԱՄՆ-ից, քանի որ դա կարող է սպառնալ երկրի ազգային անվտանգությանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Լինվեյը գողացել է ապարատային և ծրագրային ապահովման հարթակի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, որոնք Google-ի գերհամակարգչային տվյալների կենտրոններին թույլ են տալիս մեքենայական ուսուցման միջոցով AI-ի խոշոր մոդելներ պատրաստել: Գողացված տեղեկատվությունը մանրամասներ է պարունակել նաև չիպերի և տարբեր համակարգերի վերաբերյալ։

Լինվեյ Դինին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում և յուրաքանչյուր մեղադրական հոդվածի մասով 250 000 դոլար տուգանքի վճարում։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում