Էկվադորի մայրաքաղաքի կենտրոն է մտցվել ռազմական տեխնիկա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորի զինված ուժերը ռազմական տեխնիկա են կուտակել մայրաքաղաք Կիտոյի կենտրոնում՝ անվտանգության ոլորտում ճգնաժամի սրման ֆոնին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հունվարի 9-ին հաղորդել է Ecuavisa հեռուստաալիքը։

Քաղաքի պատմական հատվածի փողոցներում տեսանելի են զրահամեքենաներ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ զինվորականները մայրաքաղաքի ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում տեխնիկա տեղակայելու հրահանգ են ստացել։

Ecuavisa-ի տվյալներով՝ ավելի վաղ կողոպուտի դեպքեր են արձանագրվել Կիտոյի կենտրոնում։ Հունվարի 9-ին ավելի վաղ Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան ստորագրել է հրամանագիր, որը նշում է երկրում «ներքին զինված բախման» առկայությունը, և կարգադրել է չեզոքացնել 22 հանցավոր խմբավորումները։

Հայտարարությունն արվել է TC Televisión հեռուստաալիքի աշխատակիցների պատանդառությունից հետո, որոնք այդ պահին ստուդիայից ուղիղ եթերով հաղորդում էին վարում Գուայակիլ քաղաքում։ Ոստիկանությունը բերման է ենթարկել 13 մարդու, բոլոր պատանդներն ազատ են արձակվել։

Էկվադորում անվտանգության իրավիճակը սրվել է հունվարի 7-ին բանտից Ֆիտո մականվամբ «Լոս Չոներոս» հանցախմբի պարագլխի փախուստից հետո։ Այնուհետև մի քանի քրեակատարողական հիմնարկներում տեղի են ունեցել խռովություններ։ Հունվարի 8-ին Նոբոան երկրում հայտարարել է արտակարգ դրություն և սահմանել պարետային ժամ:

Հայերեն

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը

Վրաստանը և ԱՄՆ-ն աշխատում են երկկողմ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ