Գերմանիայում առաջարկել են բարձրացնել եկամտահարկը Ուկրաինային ռազմական աջակցության համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայում հնարավոր կլինի բարձրացնել եկամտահարկը՝ Ուկրաինային ռազմական մատակարարումներով ավելի լայնորեն աջակցելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի Նախարարների կաբինետին կից տնտեսական խորհրդի անդամ Մոնիկա Շնիցերը։

«Հատուկ միջոցառումները պահանջում են հատուկ միջոցներ: Այս մարտահրավերին հնարավոր պատասխանը կարող է լինել Ուկրաինային ցուցաբերվող համերաշխության հարցում ռազմական մատակարարումների առթիվ եկամտահարկի սահմանումը», - ասել է նա:

Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար և փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը ասել էր, որ հաշվի առնելով Ուկրաինային Արևմուտքի կողմից աջակցության թուլացման վտանգը, Գերմանիան պետք է պատրաստ լինի ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և ավելացնել ծախսերը։

Ավարտվել են Գերմանիայի նախարարների կաբինետի նիստերը՝ նվիրված երկրում բյուջետային ճգնաժամի լուծմանը։ Արդյունքում որոշվել է հաջորդ տարվա բյուջեն կրճատել 17 մլրդ եվրոյով։ Միաժամանակ որոշվել է նույնքան գումար գտնել Ուկրաինային աջակցելու համար։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա