Զելենսկին ավարտել է այցը Վաշինգտոն․ Բայդենը հայտարարել է 200 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոն իր այցն ավարտել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում երկու ղեկավարներն էլ նշել են ԱՄՆ-ի կողմից Կիևին ռազմական օգնության տրամադրման կարևորությունը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ABC News-ի հրապարակումը։

Ասուլիսի ընթացքում Բայդենը Կոնգրեսին կոչ է արել «գործել» և Զելենսկիին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն երես չի թեքի Ուկրաինայից։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է ռազմական օգնության նոր փաթեթի մասին՝ 200 միլիարդ դոլարի չափով՝ չնայած հետագա ռազմական օգնության ճակատագիրը մնում է անհայտ։

Բանն այն է, որ Կոնգրեսը չի հաստատել Ուկրաինային լրացուցիչ ռազմական աջակցության՝ Սպիտակ տան ներկայացրած նոր փաթեթը։ Հանրապետականները փաթեթի հաստատման դիմաց պահանջում են ԱՄՆ-ում ներգաղթի և ապաստանի տրամադրման հարցերում բարեփոխումներ իրականացնել։ 110 միլիարդ դոլարի փաթեթն ընդգրկում է 61 միլիարդ դոլարի օգնություն Ուկրաինային, ինչպես նաև ֆինանսական միջոցների հատկացում Իսրայելին և օգնություն Գազային։

Բայդենի հետ համատեղ ասուլիսում Զելենսկին շնորհակալություն է հայտարարել աջակցության համար, նաև հույս է հայտնել, որ Կոնգրեսի դեմոկրատները և հանրապետականները կաջակցեն Ուկրաինային։

Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ հնարավոր չի համարում տարածքային որևէ փոխզիջում՝ Ռուսաստանի դեմ հակամարտության կարգավորման համար։

Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին Կիևի անդամակցությանը, Բայդենը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն, անկասկած, կլինի Ուկրաինայի ապագայում», սակայն մինչ այդ պետք է այնպես անել, որ Ուկրաինան հաղթի պատերազմում։

ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Զելենսկին այցելել էր ԱՄՆ կոնգրես և հանդիպումներ անցկացրել երկու կուսակցությունների սենատորների, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնի հետ։

Հայերեն

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը նորմալ է համարում մեկամսյա մարզումներից հետո Հայաստանի առաջնությունում գրանցած արդյունքը

Կտեղափոխվեմ այն քաշային կարգ, որը կլինի օլիմպիական. Գոռ Սահակյան

Պաշտոնյաները և դպրոցականները Տերյանի 140-ամյակի առթիվ ծաղիկներ են խոնարհել Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում

Մեծ Մասրիկի անասնագոմերից մեկում բռնկված հրդեհը մարվել է, կենդանիները տարհանվել են

Փրկարարները մարել են Գյումրու սպորտային համալիրներից մեկի տանիքում բռնկված հրդեհը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան ևս երեք քաշային կարգերի չեմպիոնները

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է 2025 թվականի առաջին նորեկին

Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանը «Al-Beruniy» միջազգային մրցաշարի առաջատարներն են

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, կցրտի 2-5 աստիճանով

Հայ դերասանների մասնակցությամբ «Անորա»-ն արժանացել է նաև Producers Guild of America Awards-ի գլխավոր մրցանակին