Բորելն ընդգծել է Ուկրաինային տրամադրվող ռազմական աջակցությունը պահպանելու կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 11-ին քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, իսկ առաջարկված տարբերակներն արդեն կքննարկվեն դեկտեմբերի 14-15-ին կայանալիք ԵՄ ղեկավարների գագաթնաժողովում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը:

Բորելն ընդգծել է Ուկրաինայի համար ռազմական աջակցությունը եվրոպական մակարդակով և ոչ միայն երկկողմ ձևաչափով պահպանելու կարևորությունը։

«Նախարարները պետք է ինձ հանձնարարականներ տան՝ առաջարկ ներկայացնելու Եվրոպական խորհրդին անվտանգության պարտավորությունների վերաբերյալ, որոնք հիմնականում ուղղված են կառույցների հնարավորությունների ընդլայնմանը և անդամ երկրների և Ուկրաինայի միջև երկկողմ համաձայնագրերի համակարգմանը, ինչպես նաև այն ամենին, ինչ մենք անում ենք Եվրամիության մակարդակով», - Բորելի խոսքերն է մեջբերում RBC-Ukraine պարբերականը։

Պատասխանելով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնությունն արգելափակելու ռիսկերի մասին հարցին՝ Բորելն ասել է. «Դա կորոշի գագաթնաժողովը: Բայց ես հավատում եմ, որ եվրոպական միասնությունը չի խախտվի»:

Դեկտեմբերի 14-15-ին կայանալիք գագաթնաժողովում ԵՄ ղեկավարները կորոշեն նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի՝ միությանն ինտեգրման հեռանկարները։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա