Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք, սակայն այդ իրավունքն ունի սահմաններ․ Ժոզեպ Բորել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած այն բանին, որ Իսրայելն իրավունք ունի՝ պաշտպանելու իրեն հարձակումներից, սակայն պաշտպանվելու այդ իրավունքը սահմանափակվում է միջազգային իրավունքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Պեկինում լրագրողների հետ հանդիպմանը։

«Իհարկե, Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանելու այն հարձակումից, որին ենթարկվել է: Բայց այդ իրավունքը, ինչպես մյուս իրավունքները, ունի սահմաններ։ Եվ այդ սահմանը միջազգային իրավունքն է և միջազգային մարդասիրական իրավունքը», - Բորել խոսքն է ներկայացնում ԵՄ արտաքին կապերի ծառայությունը։

Բորելը շեշտել է, որ Իսրայելի բանակի հրահանգը, որ 24 ժամում 1 միլիոն մարդ տեղափոխվի Գազայի հյուսիսային հատվածից դեպի հարավ, հնարավոր չէր իրագործել՝ հաշվի առնելով նաև այն, որ չկան փոխադրամիջոցներ։

Ինչ վերաբերում է Գազայում ալ-Ահլի հիվանդանոցի ռմբակոծությանը, Բորելը X սոցիալական ցանցում գրել է, որ հարկավոր է հայտնաբերել այդ հանցագործության մեղավորներին և պատասխանատվության ենթարկել նրանց։

Ըստ նախնական տվյալների՝ հիվանդանոցում պայթյունի հետևանքով առնվազն 500 մարդ է զոհվել: Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը և Իսրայելը տեղի ունեցածի համար մեղադրել են մեկը մյուսին։

Նախքան հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունը Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել էր իսրայելական հարվածներից շուրջ 2800 զոհի և 9700 վիրավորի մասին։ Եվս 1200 մարդ, ըստ գերատեսչության, կարող է մնացած լինել փլվածքների տակ։

Իսրայելը հայտնել է ավելի քան 1400 զոհի մասին․ նրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, որոնք սպանվել են հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ։ Գրեթե 200 մարդ գերեվարվել է ՀԱՄԱՍ-ի կողմից։

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված