ԿԳՄՍ փոխնախարար Սվաջյանը Ծաղկաձորի դպրոցում ծանոթացել է ԼՂ-ից բռնի տեղահանված 55 աշակերտներին սովորելու պայմաններին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված աշակերտներին, դպրոցի պայմաններին ու խնդիրներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Հունանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, դպրոցի տնօրեն Արմենուհի Ասատրյանի խոսքով՝ դպրոցն ունի 127 աշակերտ, որոնց այս պահին միացել է արցախցի 55 աշակերտ: Շարունակական աշխատանքներ են տարվում համայնքում բնակություն հաստատած մյուս երեխաներին ևս դպրոց ներգրավելու ուղղությամբ: Համայնքապետարանի աջակցությամբ դպրոցն առաջիկայում կհամալրվի նոր գույքով, որպեսզի հնարավոր լինի ապահովել նոր աշակերտների կրթության շարունակականությունը: Ծաղկաձորի դպրոցում այս պահին արդեն ԼՂ-ից բռնի տեղահանված երեք մանկավարժ է աշխատում:

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, ծանոթացել աշակերտներին, զրուցել նրանց հետ, խոսել նրանց հիմնական խնդիրներից: Փոխնախարարը մասնավորապես հետաքրքրվել է՝ որտեղ են բնակվում երեխաները, ինչպես են կարողանում հասնել դպրոց, ունեն արդյոք դասագրքեր ու անհրաժեշտ պարագաներ:

«Դուք այստեղ ձեր ընկերների հետ եք, որոնք պատրաստ են միշտ օգնել ցանկացած հարցում: Պետք է լավ սովորեք, որովհետև միայն կրթությամբ և լավ սովորելով կարող ենք ուժեղանալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ դիմելով աշակերտներին:

Նշվում է, որ նախարարի տեղակալը կոչ է արել տեղացի աշակերտներին հոգ տանել արցախցի հայրենակիցների մասին, օգնել նրանց արագ ինտեգրվելու հարցում: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 8-րդ դասարանում սովորող Մանեն պատմել է, որ ամենաշատը սիրում է «Կենսաբանություն» առարկան և որոշել է ատամնաբույժ դառնալ, իսկ Տիգրանը՝ 7-րդ դասարանից, բոլոր առարկաներն էլ հավասարաչափ սիրում է և դեռ մտածում է մասնագիտություն ընտրելու ուղղությամբ:

Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է նաև Ծաղկաձորի միջնակարգ դպրոցում աշխատող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մանկավարժների հետ: Մանկավարժներից մեկը դասավանդում է «Պատմություն», մյուսը՝ «Մաթեմատիկա», իսկ երրորդը դասվար է: Մանկավարժների խոսքով՝ դպրոցում աշխատանք գտնելը նրանց օգնում է գոնե ժամանակավոր անտեսել դժվարությունները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է մանկավարժներին Ուսուցչի տոնի կապակցությամբ և նշել. «Ուսուցչի աշխատանքն անգնահատելի է, և անչափ կարևոր է, որ անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով՝ ձեր մեջ ուժ եք գտել աշխատելու և շարունակելու ուսուցչի առաքելությունը: Ուսուցիչն ինքը հաճախ չի էլ պատկերացնում, թե ինչ ահռելի գործ է անում և ինչ մեծ դեր ունի հասարակության մեջ: Մենք ձեր կողքին ենք և ամեն կերպ աջակցելու ենք աշխատանքի և ադապտացման հարցերում»:

Ուսուցիչների հետ զրույցում նախարարի տեղակալն անդրադարձել է նրանց հուզող մի շարք խնդիրների, մասնավորապես, ներկայացրել հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված ուսուցչի դրույքաչափի բեռնաթափման մեխանիզմը:

Հայերեն

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

Նորակերտ համայնքի նախկին ղեկավարը համայնքից հափշտակել է շուրջ 40 գույք, կատարել է փողերի լվացում. գործը հանձնվել է դատարան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

Եվրոպական ինդեքսներ - 05/06/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 05/06/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 05/06/26

Նավթի գները նվազել են - 05/06/26

ԿԸՀ-ն բավարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 6 անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու միջնորդություններին

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը