Հայաստան

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

1 րոպեի ընթերցում

ՄՔԾ տարածքային ստորաբաժանումներն աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ քվեարկության օրը ընտրական իրավունք ունեցողների ընտրելու իրավունքը իրացնելու համար հունիսի 6-ին (ժամը 9։00-18։00) և հունիսի 7-ին (8։00-20։00) ՆԳՆ ՄՔԾ տարածքային բոլոր ստորաբաժանումները աշխատելու են ողջ ռեսուրսով՝ մատուցելով ընտրական գործընթացներին վերաբերող ծառայություններ, այդ թվում՝ քվեարկության օրը կազմվող լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ դիումների ընդունում և տեղեկանքների տրամադրում, ինչպես նաև ընտրելու իրավունքն իրացնելու ուղղությամբ այլ գործառույթներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում