Իրավունք

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

2 րոպեի ընթերցում

Հրազդանի նախկին քաղաքապետից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցը բավարարվել է

Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ևս մեկ հայցով Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2026 թվականի հունիսի 5-ին կայացվել է վճիռ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Գլխավոր դատախազությունից, Դատախազության հայցն ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի և նրան փոխկապակցված անձանց բավարարվել է մասնակի. վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման.

 

Ø  Երևան քաղաքում գտնվում 2 բնակարան:

Ø  Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակելի տան 80%-ը:

Ø  Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղում գտնվող 2 հողամաս:

Ø  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 10%-ը:

Ø  Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բնակելի տան 81%-ը:

Ø  Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում գտնվող 1 անշարժ գույքի 82%-ը:

Ø  Ավտոմեքենաների տեխզննում իրականացնող ընկերության 50% մասնակցությունը:

Ø  «RANGE ROVER SPORT SC 4.2» մակնիշի և «MERCEDES-BENZ S550» մակնիշի տրանսպորտային միջոցները:

Ø  Երկու անշարժ գույքի և մեկ տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը՝ 25 միլիոն 18 հազար դրամ:

Ø  85 միլիոն 430 հազար դրամ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում