Իրավունք

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ կայացվել է ձերբակալելու որոշում։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ հայտնելով, որ այդ անձինք են Հայկ Ավագյանը, Սասուն Բադոյանը, Արթուր Աբրահամյանը, Վահե Թավաքալյանը, Վահե Եղիազարյանը, Աշոտ Սահակյանը։

Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնանարավել է ՆԳՆ ոստիկանությանը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի 6-ին ԿԸՀ-ն բավարարել էր նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում