Հռոմի ստատուտի վավերացումը բխում է Հայաստանի պետական շահերից և որևէ կապ չունի ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ․ Գրիգոր Մինասյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը վստահեցնում է, որ Հռոմի ստատուտի վավերացումը միտված է Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը և որևէ կապ չունի Ռուսաստանում ընթացող գործընթացների հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գրիգոր Մինասյանն այս մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։

«Հռոմի ստատուտի ընդունումը միջազգային քրեական պաշտպանության մեխանիզմ է, որը հնարավորություն է տալիս, որ մեր ինքնիշխան տարածքում տեղի ունեցած քրեական հանցագործություններին, մասնավորապես՝ռազմական հանցագործություններին, մաս կազմեն նաև միջազգային քրեական, դատախազական և դատական համակարգերը»,- ասաց Մինասյանը։

Լրագրողի հարցին, թե Հռոմի ստատուտի վավերացումից հետո ի՞նչ իրավական հնարավորություններ կան չկատարելու Միջազգային քրեական դատարանի որոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու վերաբերյալ,Մինասյանը պատասխանեց, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը սկսվել է շատ ավելի վաղ, քան լրագրողի հիշատակած որոշումը։

«Հռոմի ստատուտի վավերացումը միտված է զուտ Հայաստանի ինքնիշխան տարածքում նոր քրեաիրավական միջազգային լծակների ավելացմանը։ Դա մեր պետական շահերին է ուղղված»,- ասաց Մինասյանը։

Ըստ նրա՝ իրավական առումով ստատուտը անպայման վավերացվելու է, և Կառավարության որոշումն ու ԱԺ–ում ստատուտը վավերացնելը կապ չունեն ՌԴ–ում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

Ավելի վաղ, Սահմանադրական դատարանը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ 2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։

Ավելի ուշ, գործադիր մարմինը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) ուղարկել էր Ազգային ժողով՝ վավերացման: Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հռոմի ստատուտը վավերացվելու է ամբողջությամբ։

Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Միջազգային քրեական դատարանը 2023 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու միջազգային օրդեր է տվել, ինչը ենթադրում է, որ Հռոմի ստատուտը վավերացրած երկրները պետք է ձերբակալեն ՌԴ նախագահին, եթե նա այցելի այդ երկրներ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել՝ Հայաստանի կառավարության կողմից Հռոմի ստատուտը ԱԺ-ի վավերացմանն ուղարկելու առնչությամբ։

Հայերեն العربية English Español Русский Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում